Այս քսուքն օգտագործելուց ընդամենը մեկ շաբաթ անց դուք կմոռանաք մաշկի թեփոտվածության և չորության մասին։ Մեղրամոմի, շիի, ցորենի ծլի, նուշի և այլ բուսական յուղերի համադրությամբ պատրաստված քսուքի շնորհիվ նաև հարթվում են կնճիռները և կանխվում նոր կնճիռների առաջացումը։
Բաղադրություն
Նուշի, ցորենի ծլի, ավոկադոյի ծիրանի, խաղողի կորիզի, շիի, յուղեր, մեղրամոմ, խորդենու եթերայուղ և վիտամիններ։ Չի պարունակում քիմիական հավելումներ, ներկանյութեր։
Կիրառում
Երեկոյան, ցանկալի է քնելուց 1 ժամ առաջ մատների ծայրերով թեթևակի տաքացնել և տարածել մաշկին։ Խորհուրդ է տրվում մեղրից կամ մեղրամոմից ալերգիա ունեցողներին նախապես թեստ անել, քսել դաստակին ներսի կողմից, թողնել 15-40 րոպե,եթե չի կարմրում, ուրեմն կարող եք օգտագործել։ Կարող եք օգտագործել նաև տոնային քսուքից առաջ։