Դեմքը մաքրող այս հեղուկն անցկացնում է մաշկի գրգռվածությունը, ցանը, նպաստում վերնամաշկի վերականգմանը։ Ավելին՝ մաքրելուն զուգընթաց ապահովում է մաշկի սնուցումն ու խոնավացումը դեղաբույսերի, վարսակի կաթի, վիտամինների և եթերային յուղերի շնորհիվ։
Բնական լոսյոնը մաքրում է մաշկը, նպաստում մաշկի թեփոտվածության անցկացմանը, վերնամաշկի վերականգնմանը, խոնավեցնում է մաշկը և պաշտպանում այն արևի վտանգավոր ճառագայթներից։
Բաղադրություն․ Երիցուկի, վաղենակի, սրոհունդի, հազրեվարդի, լորենու ծաղիկների, հաղարջի, բալի, ազնվամորու տերևների թուրմ, վարսակի կաթ, խաղողի կորիզի յուղ, ձիթապտղի յուղ, բուսական գլիցերին, վիտամին E, խորդենու եթերային յուղ։
Կիրառում․Օգտագործելուց առաջ պարտադիր թափահարել։ Օգտագործել բամբակյա սկավառակով։ Կարելի է նաև մաքրել աչքերի շուրջ մաշկը։