Պատրաստում ենք Սեվիչե 🤍
Բաղադրիչներ`
▫️200 գր մանր կտրատած սաղմոսաձուկ
▫️1 հատ մանր կտրատած հալապենյո
▫️1/2 բաժակ կիտրոնի հյութ
▫️2 ճաշի գդալ մանր կտրատած կարմիր սոխ
▫️1/4 բաժակ մանր կտրատած համեմ
▫️աղ` ըստ նախընտրության
▫️1 հատ կտրատած ավոկադո
Բոլոր բաղադրիչները, բացի ավոկադոյից, լցնել մի տարրայի մեջ, խառնել և դնել սառնարանում մոտ 2 ժամ: Սառնարանից հանելուց հետո ավելացնել կտրատած ավոկադոն և վերջ:🌱
Այն իր համով նման է գուակամոլե սոուսի համին: Մատուցել կարող եք չորահացերով, լոշիկներով կամ տորտիլիաներով:☺️

Սեվիչե՝խնջույքի համար
17.06.2020