Raw-Vegan-AvocadoCake-ի բաղադրատոմս հանրահայտ Pinch ռեստորանից 🥑
Բաղադրիչներ`
🌿6 հատ հասած ավոկադո
🌿1 հատ լիմոն
🌿150 գր կոկոսի կաթ
🌿սետվիայի փոշի` ըստ ճաշակի
«Խմորի» համար`
🌱140 գր հնդկական ընկույզ
🌱70 գր արմավ
🌱մի «պտղունց» հիմալայան վարդագույն աղ
🌱15 գր ջուր
Պատրաստման եղանակ`
Հնդկական ընկույզը մանրացնել դանակով կամ հարիչով, ավելացնել արմավը` կտրատած, ավելացնել աղը, ձեռքով խառնել, հետո` ջուրը և կրկին խառնել մինչև կպչուն դառնան:
Կլոր թիթեղյա կաղապար վերցնել և տեղադրել սկուտեղի վրա`տակը նախապես տեղադրելով յուղաթուղթ: Լցնել «խմորը» և հարթեցնել` ինչպես պատկերված է նկարում:
Թողեք սառնարանում նախքան
ավոկադոյով զանգվածով հավելելը:
Կրեմի համար` ավոկադոները մաքրել, ավելացնել լիմոնի հյութը և պատառաքաղով խառնել:
Հարիչի մեջ խառնել կոկոսի կաթը և ստեվիան, այնուհետև ավելացնել ավոկադոյով զանգվածը, հարել շատ քիչ, այնքան որ դառնա համասեռ զանգված:
Սառնարանից հանեք «խմորը», ավելացրեք ավոկադոյով կրեմը և թողեք սառչի 2-ից 3 ժամ:
Եվ վայելեք🤍🥑

Ավոկադոյով տորթ. վեգանական
22.05.2020