Հեե՜յ, ողջույն բոլորին:
Ես Թամարան եմ, Boogie-ի հիմնադիրը:☺️
Ուզում եմ խոսել #ՀաճախՏրվող Հարցերից ամենաակտուալի շուրջ.
Առողջ սննդակարագով սնվելիս արդյո՞ք պետք է կրճատել մրգերի քանակությունը:
Պատասխանն ակնհայտ է. անշուշտ ՈՉ: Իհարկե, եթե խոսքը չի գնում նիհարելու մասին:
Շատերը շփոթում են «մրգերի ընդունման ընդունելի ժամանակահատված» ասվածը, դրանց քանակության կրճատման կամ առհասարակ սննդակարգից բացառման հետ:
Եկեք տեսնենք, թե՞ որն է այդ ընդունելի ժամանակահատվածը և ինչու՞ է խրախուսվում հենց այդ ժամային միջակայքը: 🕗
Կարծում եմ, բոլորս գիտենք, որ մրգերը հարուստ են ածխաջրերով և պարունակում են մեծ քանակությամբ ֆրուկտոզ և գլյուկոզա:
Առհասարակ, հարուստ ածխաջրերով մթերքները հարկավոր է ուտել առավոտյան կամ օրվա ընթացքում, որպեսզի մեր օրգանիզմը կարողանա մարսել դրանք և կատարվի «պատշաճ» նյութափոխանակություն:
Մրգերը դասվում են վերը նշված մթերքների շարքին:
Մրգերի ընդունման իդեալական ժամանակը.
▫️ առավոտյան ձեզ համար նախատեսված ջրի քանակությունն ընդունելուց անմիջապես հետո
▫️ճաշելուց 1 ժամ առաջ կամ դրանից 2 ժամ հետո
Մենք, հայերս, սովոր ենք և սիրում ենք ճաշելուց կամ նույնիսկ ընթրելուց հետո անմիջապես «դեսերտի» սեղան բաց անել, որի գլխավոր բաղկացուցիչը միրգն է:
Սա, արմատական, սխալ մոտեցում է, քանի որ մրգերը դժվար մարսելի են դառնում այլ ուտեստների հետ համադրվելուս, նույնիսկ առաջացնում են տոքսիններ մեր օրգանիզմում:
Իսկ, ահա նրանք, ովքեր ուզում են նիհարել, խորհուրդ է տրվում միրգ ուտել մինչև ժամը 4-ը:
Հետևություն. եթե նիհարել չեք ցանկանում, ապա քանակությունը կրճատել հարկավոր չէ, կարևոր է միայն հետևել արդեն փորձված և ընդունված կանոններին:

Առողջ սննդակարգը և մրգերը
14.07.2020