Դե, քանի որ Իտալիա գնալը մեզ համար արդեն հեշտացել է, առաջարկում ենք ամենապոպուլար տուրիստական քաղաքներ այցելելուց զատ, նաև դիտարկել այս վայրերը։🤩
🔸Բոլոնիա. հայտնի է որպես «ուտելիքի մայրաքաղաք»։ Կհանդիպեք հինավուրց աշտարակներ և դղյակներ, ու կզգաք իտալական քաղաքի իսկական շունչը։
🔸Չինկվե-Տերրե. այս հատվածն անվանում են իտալական ռիվիերա, որտեղից բացվում են անհավանական տեսարաններ դեպի հինավուրց քաղաքը և ծովը։ Քաղաքում ամենահարմար տեղաշարժման միջոցը ոտքերն են։ Այնպես որ տրամադրվեք մի լավ քայլելուն։
🔸Պերուջիա. բացի քաղաքի հին տնակներից և մթնոլորտից, այն հայտնի է իր ջազի, շոկոլադի և խոհանոցի համար։ Ջազի փառատոնները և շոկոլադների գործարանները ապահովում են քաղաքի տրամադրությունը։ Ի դեպ, այստեղ է արտադրվում հայտնի Baci շոկոլադները։
🔸Պուգլիա. անվերջ ձգվող խաղողի այգիներ, ոչ մարդաշատ լողափեր, գեղեցիկ ձիթենու այգիներ և սպիտակապատ տներ։Այս ամենը Պուգլիայի դեռ արտաքին տեսքն է նկարագրում, իսկ թե ինչ եք զգալու այս քաղաքում, անհնար է բառերով փոխանցել։ ԱՆխոս, պետք է այցելել։