Ո՞րն է օրգանական սնունդը և արդյոք այն ավելի սննդարար է, քան ոչ օրգանական սնունդը
Վեջին տասնամյակում օրգանական սննդի հանդեպ հետաքրքրությունն ու պահանջարկը մեծացել է և այդ ոլորտում արտադրողների օրեցեօր ավելացումը խոսում է այն մասին, որ հենց օրգանական սնունդն է մեր ապագան։
Շատերը կարծում են, որ օրգանական սնունդն ավելի սննդարար է և առողջարար, քան սովորական սնունդը։
Մյուսները պնդում են, որ օրգանական սննդի արտադրությունը չի վնասում շրջակա միջավայրին և կենդանական աշխարհին։
Եկեք դիտարկեք մեդալի երկու կողմն էլ
Ի՞նչն է համարվում օրգանական սնունդը
Օրգանական տերմինը վերաբերում է մթերքների մշակման և արտադրման պրոցեսներին։
Օրգանական մթերքները արտադրվում են առանց որևէ քիմիական հավելումների. օրինակ՝ արհեստական քաղցրացուցիչներ, գունանյութեր, համային քիմիկատներ և այլն։
Կենդանական օրգանական մթերքների արտադրման դեպքում, կենդանիների աճը ևս չի խթանվում որևէ արհեստական հավելումներով, հորմոններով։
Արդյո՞ք օրգանական մթերքները պարունակում են ավելի շատ սննդարար նյութեր
Չնայած նրան, որ մեզնից շատերը վստահ են դրանում, սակայն հետազոտությունները դեռ չեն գտնում բավարար տվյալներ փաստելու, որ օրգանական սնունդն ավելի առողջարար է։
Օրինակ, օրգանական ձևով ստացված միսը և կենդանուց ստացվող մթերքներն ավելի հարուստ են Օմեգա- 3-ով, վիտամին E-ով, երկաթով, սակայն յոդի և սելենի քանակությունը բավական ցածր է օրգանական կաթի մեջ, որոնք առողջության պահպանման կարևորագույն միներալներից են։
Հետազոտությունները դեռևս միանշանակ պատասխան չունեն, սակայն կա մի կարևոր հանգամանք, որը պետք է հիշել։
Եթե խանութից գնում եք օրգանական պիտսկով շոկոլադ կամ թխվածքաբլիթ, դա դեռ չի նշանակում, որ այն չի պարունակում Ձեր օրգանիզմի համար ոչ ցանկալի նյութեր։ Կարևոր է կարդալ բաղադրությունը։
Ի՞նչու է օրգանական մթերքն ավելի թանկ
Այ սա ամենացավոտ հարցն է։ Ոչ թե օրգանական մթերքների պրոցեսներն են ավելի բարդ, կամ բոլոր օրգանական մթերք արտադրողներն օգտագործում են միմիայն բնական բաղադրիչներ, այլ օրգանական սերտիֆիկացումն է շատ թանկ։ Այնքան թանկ, որ այն մեկ անգամ երբ ձեռք է բերում արտադրողը և հաշվի առնում ապրանքի ինքնարժեքի մեջ, ապրանքի գինը երեք անգամ աճում է։
Բացի այդ կա սերտիֆիկացման մի քանի տեսակ՝
100% Organic` սնունդը պատրաստված է ամբողջապես բնական բաղադրիչներից
Organic՝ մոտ 95%-ը սննդի բաղադրիչների օրգանական են
Made with Organic՝ մոտ 70%-ը սննդի բաղադրիչների օրգանական են
Եթե խոսքը վերաբերում է ամերիկյան սննդամթերքին, ապա ուշադիր եղեք, որ պիտակի վրա լինի USDA նշանը։
Կարևոր նշում. օրգանական սնունդը կարող է պարունակել ավելի շատ հակաօքսիդանտներ և սննդարար նյութեր , ինչպես նաև օրգանական սննդի կիրառումը կարող է նվազեցնել քիմիական հավելումներից բխող հորմոնային խանգարումները
, սակայն դեռևս սա միանշանակ չէ։
Եվ բացի այդ, դեռևս բացահատված չէ, արդյոք օրգանական մթերքները ավելի առողջարար են, քան պարզապես առանց պիտակի բնականը։
Այնպես որ, գնումներն իրականացրեք խելամիտ և կարդացեք բաղադրությունը։

Ո՞րն է օրգանական սնունդը և արդյո՞ք այն ավելի սննդարար է, քան ոչ օրգանականը
16.04.2020