Այսօրվանից սկսում ենք մի նոր շարք, որտեղ պարբերաբար կներկայացնենք այն մարդկանց, ումից ոգեշնչվում ենք և Ձեզ ոգեշնչում, ովքեր առողջ կենսակերպի ջատագովներ են և ժամանակի զգալի մասը ծախսում են հանրությանը փոխանցելու իրենց գիտելիքները և որ ամենակարևորը, անում են դա անշահախնդրորեն։
#ոգեշնչվենք-ի առաջին հյուրը Leylilive-ին է, ով ամեն օր կատարելագործում է ինքն իրեն, օգնում մարդկանց բացահայտել սեփական էներգիաները։ Leylilive-ին իր բազմատեսակ հետաքրքրությունների հետ մեկտեղ նաև վեգան է, ինչը հայաստանյան իրականության համար բավականին բարդ ընտրություն է։ Հետաքրքիր է հետևել, լսել օբյեկտիվ մեկնաբանություններ և պարզապես լինել մեկ քայլ մոտ ներդաշնակությանը։
Սկսեցինք՝
Ամենահետքրքիր փաստը Ձեր մասին
Անծանոթ մարդկանց համար իմ սննդակարգը, բայց ինձ համար դա իմ սովորական կյանքն է, ինձ համար դա հետաքրքիր փաստ չէ: :)
Չեմ կարողանում մեկ փաստ գտնել, շատ խենթություններ եմ արել, ինձ ասում են, որ ես «նորմայից» շատ եմ շեղված, որ մտածում եմ, իրոք, ամեն արարքիս մեջ կարելի է դա նկատել: :)
Ինչպե՞ս եք սկսում առավոտը
Լռության մեջ, լվացվում եմ, անում եմ դեմքի ֆիթնես, հետո մաշկի խնամք ու ջուր:
Ի՞նչ է առողջ ապրելակերպը Ձեզ համար
Մի քանի ոլորտների ճիշտ համատեղում՝ սնունդ, ֆիզիկական ակտիվություն, հանգիստ, ներքին լավ զգացողություն:
Պատրաստել տանը, թե՞ դրսում
Երկուսնել հավասարապես սիրում եմ:
Մեկ խորհուրդ նրանց, ովքեր տատանվում են առողջ սննդակարգի անցնելուն
Հասկանալ որն է իրականում առողջը իրենց համար, շատ տարատեսակ ինֆորմացիա կահիմա, ամեն ինչը առողջի տեղ ներկայացնում:
Վեգան լինելը ինչ է փոխել Ձեր կյանքում
Իմ կյանքն է փոխել՝ ամբողջությամբ ու հիմնովին:
Գիրք, որն ազդել է Ձեր աշխարհայացքի վրա
Չկա այդպիսի գիրքը, որը ազդել է իմ աշխարհայացքի կամ կյանքի ընկալման վրա, բայց լավգրքերը կարող են մի քար ավելացնել դրան:
Ի՞նչ նոր ոլորտ կուզեքի ուսումնասիրել
Երևի սոցոլոգիա:
Ներդաշնակությունը Ձեզ համար
Կարելի է ասել բալանսի կետն է, որը գտնում ես քո ներսում ու կարողանում ես պահել:
Ինչի՞ց եք ոգեշնչվում
Ամեն ինչից կարող եմ ոգեշնչվել՝ սուրճից սկսած:
Կյանքը հիասքանչ է, որովհետև կարող է լինել հիասքանչ:
Հետևեք @Leylilive-ի ինստագրամյան էջին Ձեր ներդաշնակության ամենօրյա չափաբաժնի համար։