Շատ սիրված իր գործի վարպետ, սննդաբան Անի Խաչատրյանը ոգեշնչում է մեզ կյանքի հանդեպ ունեցած իրմոտեցումներով։ Նա իր սեփական փորձով ապացուցում է, որ անհնարին բան չկա, եթե կա կամք և ցանկություն։
Կարդացեք #Ոգեշնչվենք-ի երկրորդ հյուրի մտքերը առողջ ապրելակերպի մասին
Ինչպե՞ս եք սկսում առավոտը
Արդեն մոտ 6-7 տարի է ինչ առավոտս սկսում եմ 2 բաժակ սենյակային ջուր խմելով :)
Ի՞նչ է առողջ ապրելակերպը Ձեզ համար
Առողջ ապրելակերպը հարգանք է սեփական ես-ի նկատմամբ, ճիշտ մոտեցում է առօրյայի նկատմամբ և ընդհանուր առմամաբ քո մոտեցումն է քո կյանքի նկատմամբ:
Պատրաստել տանը, թե՞ դրսում
Տանը պատրաստելն ինձ համար շատ կարևոր է, ես շատ սիրում եմ պատրաստել։ Իսկ դրսում սնվում եմ հազվադեպ, եթե դա ճիշտ ընտրված ռեստորան և ուտեստ է։ Այսինքն, երբ ուտեստի բաղադրիչները տեսանելի են, առողջարար են և որի պատրաստումը տանն ավելի շատ ժամանակ է խլում։
Մեկ խորհուրդ նրանց, ովքեր տատանվում են առողջ սննդակարգի անցնելուն
Անցումն իսկապես բարդ է լինում,հատկապես երբ ամբողջ կյանքում սովոր ես եղել նախաճաշ չանել, կամ մեկ սնիկերս ես կերել։ Այդ անցումն անելիս քեզ պետք է ուղղորդի ինչ-որ մեկը, կամ դու պետք է անցնես այդ գիտակցման։ Կարող եմ խորհուրդ տալ միայն, որ չուշացնեք այդ պահը։
Դիմել դիետոլոգի, թե՞ սննդաբանի, երբ ուզում ես նիհարել
Մեր օրերում, եթե մարդը շատ բարձր ճարպակալման ինդեքս չունի, ապա կարող է դիմել սննդաբանի՝ փոխելով սննդային սովորությունները։
Ո՞ր դեպքում դիմել բժիշկ -դիետոլոգի։ Օրինակ, երբ մարդն ունի շաքարային դիաբետի առաջին կարգ, մետաբոլիկ սինդրոմի հիվանդություններ և այլ հիվանդություններ։ Այսինքն, երբ նիհարելը հնարավոր չէ առանց դեղերի օգտագործման և խիստ վերահսկողութուն է անհրաժեշտ, ապա հարկավոր է դիմել դիետոլոգի։
Մնացած դեպքերում կարող եք առանց վախենալու դիմել սննդաբանի։ Օրինակ ես, մինչև չեմ տեսնում մի շարք հորմոնալ անալիզների պատասխաններ, ես չեմ սկսում սննդակարգ կազմել։ Դա մինիմալ պարտադիր պայման է, որին պետք է հետևել։
Գիրք, որն ազդել է Ձեր աշխարհայացքի վրա
Ֆրիդրիխ Նիցշեյի «Այսպես խոսեց Զրադաշտը»
Ի՞նչ նոր ոլորտ կուզեքի ուսումնասիրել
Առաջին մասնագիտությամբ հոգեբան եմ, այս պահին ուսումնասիրում եմ ամերիկյան թեքվածության դիետոլոգիան։ Այն նորարական է, այն ամբողջովին տարբերվում է ԱՊՀ երկրներում տարածված դիետոլոգիայից։ Քանի որ իրենք խնդիր ունեն բուժելու խիստ ճարպակալում ունեցող մարդկանց, նրանց մոտեցումները՝ մթերքների համադրելությունը, սպիտակուցների համադրելիությունը շատ տարբեր է, որին ինձ շատ հետաքրքիր է և հոգեհարազատ։
Ներդաշնակությունը Ձեզ համար
Սևակի խոսքերից մեջբերեմ. «ինքնահաշտ լինեմ ինքս իմ հետ» ։ Յուրաքանչյուր մարդու համար երևի ամենակարևոր բանն է ընդունել և հաշտ լինել ինքն իրեն և հետո արդեն փորձել հաշտ լինել աշխարհի հետ ։
Ինչի՞ց եք ոգեշնչվում
Երբ տեսնեւմ եմ աշխատանքիս արդյունքը, երբ նամակներ եմ ստանում, որ 15 տարի նման արդյունք չեն ունեցել, երբ 17 տարի սպասել են երեխայի և իմ աշխատանքի շնորհիվ ունեցել են բալիկ, երբ ընկերներս և հարազատներս ինձ քաջալերում են , հպարտանում են ինձանով։ Երբեմն ինքս ինձնով էլ եմ հպարտանում ։ Մի քիչ նարցիստիկ է հնչում, բայց երբ դու ինքդ չես գնահատում քեզ և քո արած աշխատանքը , ապա առաջ գնալն ավելի բարդ է դառնում։
Կյանքը հիասքանչ է...
Այս պահին առավոտյան պատասխանում եմ այս հարցերին, շրջապատված եմ շատ լավ մարդկանցով։ Նույնիսկ հաշվի առնելով բոլոր դժվարությունները, հասկանում ես որ կյանքը հիասքանչ է։ Ինձ համար կյանքի սիմովլը բնությունն է ու վեր սլացող ծառերը և ինձ համար չկա այլ համեմատական կյանքն ավելի վառ տեսնելու համար։
Հետևեք Անի Խաչատրյանի ինստագրամյան էջին, որտեղ նա կիսվում է իր հաճախորդների հաջողություններով և խրախուսում է ապրել առողջ։