Եթե արդեն հետևում եք առողջ սննդակարգին, ժամանակն է հիշել կոնտրաստային ցնցուղի կանոնները: 🚿Չէ՞ որ, հենց արյան շրջանառությունն է երիտասարդության և ձիգ մաշկի գրավականը, հատկապես քաշի նվազման ժամանակ:
Կանոնավոր կոնտրաստային ցնցուղը կվերականգնի մաշկի տոկունությունն ու հարթությունը, կօգնի ձերբազատվել ցելյուլիտից, կբարելավվի իմունիտետը և շատ այլ կարևոր բաներ: 🤘
Կոնտրաստային ցնցուղ ընդունելու տեխնիկան`
▫️Տաքացեք` կանգնելով 3-ից 5 րոպե հոսող տաք ջրի տակ
▫️Ցնցուղով ջուրը տարածեք մարմնի ներքևի հատվածից դեպի վերև
▫️Ջրի ջերմաստիճանը պետք է լինի Ձեզ համար հաճելի. ոչ շատ տաք
▫️Տաք ջրից սառի անցումը կատարվում է 30 վայրկյանը մեկ, ամենաքիչը 3 անգամ
▫️Միշտ սկսեք տաք ջրից
▫️Լոգանքն ավարտեք չոր և հաստ խոզանակով կամ սրբիչով մարմնի ցելյուլիտային հատվածներում մերսումներ կատարելով
❗️Կարևոր է հիշել.
▫️Մի ընդունեք կոնտրաստային ցնցուղ անմիջապես ֆիզիկական վարժանքներից հետո
▫️Սկզբում ջրի ջերմաստիճանի տարբերությունները կարող են աննշան լինել
Հակացուցված է հազի, աստմայի, խրոնիկ բրոնխիտի, սիրտ-անոթային հիվանդությունների, հղիության, ցիկլերի և մի քանի հիվանդության առկայության դեպքում:
Սիրով`
BOOGIE BE թիմ 😊