Ամառն արդյունավետ անցկացնելու տարբերակներ Boogie-ից 🌿
Ամռանը շատերը սիրում են վայելել ժամանակը և մոռանում են այն ավելի արդյունավետ դարձնելու մասին:
Եկեք միասին այս ամառը դարձնենք ամենապրոդուկտիվը 🤘
Այս միտքը այլևս միֆ չէ, այլ ապացուցված փաստ. ցանկացած նոր ինֆորմացիա փոխում է մեր ուղեղի կառուցվածքը անկախ տարիքից, սեռից և այլ հանգամանքներից: Եվ նույնիսկ, եթե այդ փոփոխությունները շատ ակնհայտ չեն, այնուամենայնիվ ձևավորում են նեյրոնային նոր հանգույցներ, որոնք նպաստում են մեր ուղեղի ավելի լայն աշխարհընկալմանը:
Այստեղ օգնության են գալիս 30-օրյա չելենջներն ու մարաթոնները. սրանք հիանալի միջոց են ջանքեր գործադրելու փոխել ինչ-որ բան Ձեր կյանքում:
Եվ այսպես, մի քանի չելլենջների գաղափարներ, որոնք կարող են մոտիվացնել Ձեզ և «գործի դնել»😃
1. Ֆիզիկական վարժությունների հետ կապված չելլենջներ
🏃♀️ ամենօրյա վազք կամ «պլանկա»
🏃♀️ յոգա 30 օր շարունակ կամ սթրեչինգ
🏃♀️կոնտրաստային ցնցուղ ամեն առավոտ
🏃♀️10,000 քայլ ամեն օր
🏃♀️ կյանքը առանց վերելակի
2. Սնվելուն ուղղված չելլենջներ
🥑 բացառել որևէ մթերք, օրինակ` շաքար
🥑 փորձել սնվել միայն բուսական ծագման մթերքներով
🥑 ծարավը հագեցնել միայն ջրով
🥑 սմուզի պատրաստել ամեն օր
🥑 սննդակարգի օրագիր վարել
3. Ինքնազարգացմանն ուղղված չելլենջներ
📚 երախտիքի և գնահատման օրագիր
📚 մեկ ամիս առանց քննադատության
📚 մեդիատացիա ամեն օր
📚 գրքի 1 էջ ամեն օր
📚 5 օտար լեզվի նոր բառ ամեն օր
📚ամեն օր ազատվել գոնե մեկ անպետք իրից
Սրանք մեր տարբերակներն էին,սակայն այս ամենի փոխարեն կարող է լինել ցանկացած բան, որը կստիպի Ձեզ սովորել նոր բաներ:

Ինչպե՞ս արդյունավետ դարձնել ամառը
17.06.2020