Այսօր մթերք գնելիս որոշակի պիտակների առկայությունն է մեզ ինֆորմացիա փոխանցում նրա բնական կամ օրգանական լինելու մասին: 🌿
Հաճախ օրգանական պիտակերն ու սերտիֆիկատներն այնքան թանկ են, որ չեն կարող չազդել տվյալ մթերքի վաճառքի գնի վրա և արդյունքում ստանում ենք այն ինչ ունենք: 🌱
Այս անգամ անդրադարձել ենք ամենից հայտնի սննդային պիտակներին:👌
1. USDA Organic. սա հանդիպում եք ամերիկյան արտադրության մթերքների վրա: Նշանակում է, որ հումքը(հատկեղեն, մսամթերք և այլն) աճեցված չէ արհեստական հավելումներով, սնուցված է միայն օրգանական բնական նյութերով, կլոնավորված չէ և այլն: Տուփի վրա այս նշանը ցույց է տալիս, որ որ բաղադրիչների 95%-ը սերտիֆիկացված օրգանական են: Երբ նշված է "made with Organic ingredients", բաղադրիչների միայն 70%-ն է պարտադիր սերտիֆիկացված օրգանական:
2. Non- GMO Project Verified. սա հաճախ հանդիպող պիտակներից է: Նշանակում է, որ հումքը աճեցված է տրադիցիոն եղանակով, չի պարունակում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ(GMO):Մթերքից կախված այս սերտիֆիկատը կարող է բավականին թանկ արժենալ:
3. Certified Naturally Grown. այս պիտակի առկայությունը փաստում է, որ մթերքը համապատասխանում է օրգանական մթերքի ստանդարտներին, աճեցված է օրգանական պայմաններում: Տարբերությունն այն է, որ այն աճեցված է ֆերմայում, որը չունի սերտիֆիկատ National Organic Program of the USDA-ից (տես. 1-ին կետը):
4. NATURAL. սա կարծես թե ամենատարածվածն է: Պիտակի առկայությունը խոսում է այն մասին, որ բաղադրիչները հնարավորինս մաքուր և բնական են ու մինիմալի է հասցված վերամշակման պրոցեսները: Սակայն, իհարկե, սա չի ենթադրում, որ մթերքը ամբողջովին բնական է:
5. Real Organic Project. սա բավականին լայն տարածում ունի հնարավորինս տրադիցիոն մեթոդներով աճեցված մթերքներ գնահատողների շրջանում: Ի տարբերություն 1-ին պիտակի, սա ենթադրում է, որ հումքը աճում է բնական հողի մեջ(ոչ թե ջերմոցներում),իսկ մսամթերքը ստանում են հենց ֆերմայում «ազատ» ապրող կենդանիներից: Հիմնական գաղափարը ավելի առողջ մթերք ստանալը, շրջական միջավայրի աղտոտությունը նվազեցնելը և էկոկասիստեմներ ստեղծելն է:
6. EU organic food label. սա ԵՄ-ում ընդունված օրգանական մթերքների պիտակն է: Եթե սնունդի 95% բաղադրիչները օրգանական են, ապա այս պիտակը խոսում է այդ մասին:

Ամենատարածված սննդային պիտակները
22.05.2020